Рубрика: Մարտ

Գարնանային մանկավարժական բաց հավաք. օր 3

Այսօր գարնանային մանկավարժական հավաքի երրորդ օրն էր։

Օրը սկսեցինք աշխատակարգերին համապատասխան՝ ընդհանուր պարապմունք, պարտեզապուրակային աշխատանքներ դպրոցի բակում։

Դպրոցում մանկավարժական բաց հավաքից բացի ընթանում է նաև նոր ընդունվող սովորողների մուտքի ճամբարը։ Ընկեր Քնարիկը հանդիպում ունեցավ ծնողական համայնքի հետ, և պատասխանեց նրանց հուզող հարցերին։

Արևելյան դպրոցի Վերնատանը տեղի ունեցավ երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքը, որի ընթացքում ներկայացրեցինք մեր ստացված նախագծերը։

Սեմինար-պարապմունքից հետո ուղևորվեցինք դեպի ուսումնական ագարակ ձիավարության մասնագիտական զարգացման սեմինարին։

Рубрика: Մարտ

Մարտ ամսվա հաշվետվություն

Աշխատակարգեր՝

Աշխատակարգ 04.03.24֊07.03.24

Աշխատակարգ 11.03.24֊15.03.24

Աշխատակարգ 18.03.24֊22.03.24

Գարնանային մանկավարժական բաց ճամբար.Մարտի 25-29

Ճամբարականների հետ իրականացրած նախագծեր՝

Մարտ ամսվա նախագծեր

Ծաղկապատկեր

Տեխնոլոգիական աշխատանք «Ծաղկեփունջ»

Դիմանկար «Մայրիկ»

Արհեստագործական գործունեություն

Զատկական ցորեն

Բակային խաղ․ Ֆուտբոլ

Զատիկ

Զատկական աշխատանք

Զատկային ձևիկներ

Բարեկենդան ներկայացում

Ուրբաթ–համերգ

Գարնանային մանկավարժական ճամբար

Գարնանային մանկավարժական բաց հավաք. օր 2

Գարնանային մանկավարժական բաց հավաք. օր 3

Գարնանային մանկավարժական բաց հավաք. օր 4

Լրացուցիչ աշխատանք

Հերթապահություն․ Մայր դպրոցի կայանատեղի 04․03 06․03 11․03 13․03 18․03 20․03

Փոխարինում՝ Ասյա Աբաջյան 2 դասաժամ

Ընտրության ուղեկցում

Рубрика: Մարտ

Գարնանային մանկավարժական բաց հավաք. օր 2

Տեղի ունեցավ գարնանային մանկավարժական հավաքի ևս մեկ հագեցած և բովանդակալից օր։

Օրը սկսեցինք աշխատակարգերին համապատասխան՝ ընդհանուր պարապմունք, պարտեզապուրակային աշխատանքներ դպրոցի բակում, մանկավարժական խորհրդով հավաք՝ նախագծերի, Մայիսյան հավաքի քննարկումներ։

Արևելյան դպրոցի Վերնատանը տեղի ունեցավ երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինար-պարապմունքը, որի ընթացքում ներկայացրեցինք մեր ստացված նախագծերը, ունեցանք ընդհանուր քննարկումներ։ Սեմինար-պարապմունքին անմիջապես հաջորդեց առաջին բուժօգնության մասնագիտական զարգացման սեմինարը։

Այնուհետև Մայր դպրոցում մեր մասնակցություն ունեցանք թենիսի պարապմունքին։

Ավելին տեսանյութում՝

Տեսնյութը՝ Տաթև Մարգարյանի
Рубрика: Մարտ

Գարնանային մանկավարժական ճամբար

Մեկնարկեց գարնանային մանկավարժական ճամբարի առաջին օրը։ Օրն սկսեցինք Հյուսիսային դպրոց-պարտեզում, ընդհանուր պարապմունքով, պարապմունքի ընթացքում սովորեցինք Ներսես Շնորհալու «Նայեաց սիրով» շարականը, որին հաջորդեց մանկավարժական խորհրդով հավաքը։ Շանունակելով աշխատանքները ըստ անհատական աշխատակարգերի՝ դպրոցի ներսում կատարեցինք բույսերի խնամք, կաբինետների մաքրություն։ Այցելեցինք Արևելյան դպրոց՝ Վերնատուն՝ մասնակցելու երկարացված օրվա սեմինար-պարապմունքին։ Սեմինար-պարապմունքին հաջորդեց աշխատանքներ կրթահամալիրի ագարակում։ Պայմանավորված եղանակի ոչ բարենպաստ պայմաններով՝ ձիերին դուրս բերել չստացվեց, ուստի աշխատանքներ իրականացրեցինք ներսում։ Հետաքրքիր և հագեցած սկսվեց գարնանային մանկավարժական ճամբարը։

Рубрика: Մարտ

Ղազարոս Աղայանի օրեր

Նախագծի մասնակիցներ` 4-5-րդ դասարանների երկարացված օրվա սովորողներ

Նախագծի տևողությունը` ապրիլի 1-15

Նախագծի նպատակը` սովորողներին ծանոթացնել Աղայանի գրական հարուստ ժառանգությանը՝ հեքիաթներին, զրույցներին, բանաստեղծություններին :

Ղ. Աղայան մեդիափաթեթ

Մանկական պատմվածքներ

Հեքիաթներ և զրույցներ


Բանաստեղծություններ

Մուլտֆիլմեր

Ստեփան Զորյանը Ղ. Աղայանի մասին

Նվարդ Թումանյանի հուշերից

Рубрика: Մարտ

Ովսա՜ննայ, օրհնեալ Եկեալ ի յանուն Տեառն․․․ Ուրբաթ-համերգ, մարտի 22, 2024թ․

Օր՝ մարտի 22
Վայրը՝ Մարմարյա սրահ
Ժամը՝ 15:15
Կազմակերպիչ՝ Ավագ դպրոց
Բովանդակությունը՝ Ծաղկազարդ․ «Գովք բնության, ծառ ու ծաղկի»
Իրականացումը՝ մարտի ուսումնական օրացույցովԾաղկազարդ
Մասնակիցներ՝ դասավանդողներ, Միջին, Ավագ, կրտսեր դպրոցներ, Քոլեջ, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի դպրոցի սովորողների և դասավանդողների խումբ
Երաժիշտ-պարուսույցներ՝ Մելինե Փարամազյան, Կարինե Գրիգորյան, Լիլիթ Վերմիշյան, Հասմիկ Մաթևոսյան, Ջուլի Ղազարյան, Սեդա Թևանյան
Կազմակերպիչներ՝ Լիլիթ Յախինյան, Քրիստինե Միասկարյան, Անահիտ Գրիգորյան, Լուսինե Սարգսյան
Լուսաբանումը՝

Ծրագրում՝

Բարի լույսի զանգեր զարկին

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:
Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,
Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:
Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,
Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

Պար «Փափուռի»

Կարկաչա

Կրկնակ. Կարկաչա, կարկաչա,
Կարին կաչա, կարկաչա:
Կարմիր կովեն կաթ կուզեմ,
Կարմիր կովեն եղ կուզեմ,
Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,
Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:
Կրկնակ. Կարկաչա, կարկաչա,
Կարին կաչա, կարկաչա:
Կարմիր հավկիթ դուրս բերեք,
Թուխ հավի հավկիթ բերեք,
Ով որ կտա, թող շեն մնա,
Ով որ չտա՝ չոր չորանա:
Կրկնակ. Կարկաչա, կարկաչա,
Կարին կաչա, կարկաչա:
Ով որ չտա իմ հավկիթներ,
Մուկն ու կատուն՝ իրենց թթուն,
Ով որ ընձի հավկիթ կտա,
Աստված նրան հազար թող տա:
Կրկնակ. Կարկաչա, կարկաչա,
Կարին կաչա, կարկաչա:

Պար «Լորկե»

Ախ գարուն է, գարուն է

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Սարերը ման եմ եկել, գարուն է,
Խենթացած տուն եմ եկել, գարուն է,

Կրկ.

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Սարի փեշին ձնծաղիկ գարուն է,
Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:

Կրկն.

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Հալվել է ճերմակ ձյունիկ գարուն է,
Վազել է պաղպաղ ջրիկ գարուն է:

Կրկն.

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Նարե

Նարեն ելել է, սար սնձի կերթա,
Մազերն արձակել, շաղ տալեն կերթա:
Յարոջ աչքի դեմ կաքավի նման,
Սեր անելեն յար, էլել է կերթա:

Հայ Նարե-Նարե, ջիգյարս վառե,
Իմ սիրած յարը ախ մինուճար է:
Հայ Նարե-Նարե, ջիգյարս վառե,
Իմ սիրած յարը ախ մինուճար է:

Սարերի եղնիկ, դու չքնաղ Նարե,
Հազարներին յար, սիրտ կհմայե,
Կարոտած աչքի դու չքնաղ երազ,
Հմայված տեսքի, դու սիրո մուրազ:

Հայ Նարե-Նարե, ջիգյարս վառե,
Իմ սիրած յարը ախ մինուճար է:
Հայ Նարե-Նարե, ջիգյարս վառե,
Իմ սիրած յարը ախ մինուճար է:

Ջանիման, ջանիման,
Տուն եմ շինե գետի բերան,
Ջանիման, ջանիման,
Վրեն գցել երկու գերան:

Ջանիման, ջանիման,
Մեկն էր բոխի, մեկը՝ ծիրան,
Ջանիման, ջանիման,
Բոխին կոտրավ, մնաց ծիրան:

Ախ ինչ լավ է

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Պար «Քերծի»

«Առնեմ էլնեմ»

Սարից կուգա զով քամի,
Յարըս ընձի հով կ’անի:
Առնեմ էլնեմ, առնեմ էլնեմ,
Առնեմ էլնեմ Ալագյազ,
Ուտեմ ձունըդ, խմեմ ջուրըդ,
Պար գամ լանջիդ, իջնիմ ցած: (2 անգամ)

Արխալուղըդ հագել ես,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Կանաչ-կարմիր կապել ես,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Աղջի, էդ քո ծամերը,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Ընձի վառեց քու սերը,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Տըղա, մեր բաղով արի,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Ոտքերիդ շաղով արի,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Կանչե՛, քու կանչիդ մեռնիմ,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Քու անուշ ձենին մեռնիմ,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Ծառ ծաղկեցավ

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Թադևոսի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Հովհաննեսի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Հակոբի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Խնկի ծառ

Մեր դռանը խնկի ծառ, գյուլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ, գյուլում ջան,
Խնկենին ա բերել բար, գյուլում ջան,
Իմ խորոտիկ, պզտիկ յար, գյուլում ջան:
Մեր դռանը խնկի ծառ, գյուլում ջան,
Նախշուն բլբուլ վրեն թառ, գյուլում ջան,
Երթար ու գար, շորոր տար, գյուլում ջան,
Սիրուն յարին օրոր տար գյուլում ջան:
Մեր դռանը խնկի ծառ, գյուլում ջան,
Մարջան բլբուլ վրեն թառ, գյուլում ջան,
Գնար ու գար, շվին տար, գյուլում ջան,
Անուշ յարի թևին տար գյուլում ջան:

Պար «Իշխանաց»

Рубрика: Մարտ

Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը կրթահամալիրում

2024 թ-ի մարտի 21-ին, ժամը՝ 15․30, Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական Թատրոնը Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Մարմարյա սրահում կներկայացնի Հովհ․ Թումանյանի «Բարեկենդանը» ։ Նպատակն է՝ կրթահամալիրի սովորողներին առարկայական և տեսանելի ներկայացնել Երևանից դուրս մշակույթային կենտրոնները, նրանց գործունեությունը, տեսակներն ու ձևերը, փոխանցել Հայաստանի մյուս քաղաքներում գործող ստեղծագործական կյանքի ռիթմը, հմայքը․․․․: 

Ներկայացումներից հատված
Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Կարեն Խաչատրյանի
Բեմականացումը՝ Անի Առաքելյանի
Նկարչական ձևավորումը՝ Կարինե Եղիազարյանի
Պարուսույց՝ Հրաչյա Շագոյան
Թատրոնի ղեկավար՝ Կամո Նաղդալյան

Մասնակիցներ՝ կրտսեր և միջին տարիքի երկարօրյա խմբեր
Տեղը՝ Մարմարյա սրահ
Ժամը՝ 15․30
Ներկայացման աջակից՝ արհմիություն
Տարածքի մաքրությունը՝ Շողիկ Ղարիբյանի
Հանդերձարան թատերախմբի համար (պարասրահ)
Մայր դպրոցում մարզական, պարի պարապմունքներով պայմանավորված աղմուկի կարգավորում՝ Միքայել Ղազարյան, Արշակ Գասպարյան
Փակ մուտքեր՝
15․30-ից՝ կենտրոնական մուտք, հարավային մուտք
մուտքերի հսկիչներ՝
կենտրոնական մուտք՝ Լիդա Համբարյան
հարավային մուտք՝ Գայանե Դավթյան
Լուսաբանումը՝ Նունե Խաչիկօղլյանի

Ներկայացման սկիզբը՝ հակաբացիլ Կոմիտասով և Թումանյանով․
Հո~յ, Նազան
Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հո~յ Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Գըլխիս վըրով պըտիտ տուր,
Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Նախշուն թև թիթեռնիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Հովհ․ Թումանյան․ Քամին
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Քամին է, քամին,

Տես անզգամին.

Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,

Ձեռքեր չունի՝ քաշում է,

Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,

Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,

Փեշըս պինդ բռնի,

Ես թող չեմ անի,

Քամին քեզ տանի։

Էսօր ուրբաթ է

Էսօր ուրբաթ է, պաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Սըրտիկ արծաթե թաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,
Սարն ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:

Աշուն եկավ ցողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան
Ծառի թըփեր դողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,
Սարն ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:

Կըռունկ կանչեր սարերուն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Ղարիբ տըղեն երերուն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,
Սարն ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:

Հովհ․ Թումանյան․ Մարտը

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Այբ, բեն, գիմ

Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Դա, եչ, զա:

Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Ժե, ինի, լյուն:

Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Հո, ձա, ղատ:

Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Նու, շա, ո:

Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Ռա, սե, վեվ:

Տյուն, րե, ցո
Վյուն, փյուր, քե,
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Վյուն, փյուր, քե:
Եվ, օ, ֆե:

Հովհ․ Թումանյան․ Է՜յ կանանչ ախպեր

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

Հե՜յ, իմ Նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Рубрика: Մարտ

Զատկային ձևիկներ

Նախապատրաստվելով զատկին երկարացված օրվա սովորողների հետ պատրաստեցինք գեղեցիկ զատկային ձվիկներ։ Ձվիկների վրա փոքրիկ անցք բացելով փորձել էինք դատարկել պարունակությունը,իսկ հետք երեխաները տարբեր գույներով գույն հաղորդեցին ձվիկներին ։ Նախորդ պարապմունքների ընթացքում թելերով գեղեցիկ աշխատանքներ էինք պատրաստել որոնց վրա տեղադրեցինք ձվիկների և ստացանք գեղեցիկ տեսք։Երեխաները մեծ ոգևորությամբ պատրաստեցին,որ իրենց զատկական սեղանին գեղեցիկ տեսք հաղորդեն իրենց իսկ պատրաստած աշխատանքներով։