Рубрика: Նախագծեր, մայիս

Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան 19-րդ ամենամյա հավաք

Մայիսի 2-26

Կազմակերպիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մասնակիցներ՝ Հեղինակային կրթական ծրագրի հեղինակներ, սովորողներ, ծնողներ, գործընկերներ

Նախագծեր՝

Այց ջերմոց-լաբորատորիա

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Սովորող-սովորեցնող նախագիծ. բնագիտական փորձ

Այց ուսումնական ագարակ

https://teacheranna5.wordpress.com/2023/09/15/էստաֆետային-խաղեր/<< Մարզական խաղեր>> նախագիծ

Բակային ազգային խաղեր

Սովորող֊սովորեցնող համագործակցային նախագիծ․ Հեքիաթի ընթերցում

Համագործակցային նախագիծ «Ֆուտբոլային հանդիպում»

Համատեղ մարզական խաղեր

Рубрика: Նախագծեր, Սեպտեմբեր

Տեխնոլոգիական աշխատանք

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ

Խնդիր՝

  • որոշել թե որոնք են երկրաչափական պատկերները
  • գծել դրանք
  • փորձել պատրաստել 3D երկրաչափական պատկերներ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • թուղթ
  • մատիտ
  • սոսինձ
Рубрика: Նախագծեր, Սեպտեմբեր

Հեծանվավարություն

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ դասարանի ճամբարականներ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը և խնդիրները՝ 

  •  Սովորողների մոտ զարգացնել  հեծանիվ վարելու  հմտությունները և կարողությունները:
  • Նպաստել  առողջ ապրելակերպի զարգացմանը, ֆիզիկակական ակտիվության  և ճկունության զարգացմանը։

Ընթացքը՝

  • Նախ  սովորողների հետ իջնում ենք բակ, ապա հիշեցնում ենք հեծանվավարության կանոնները
  • Ընտրում ենք համապատասխան հեծանիվները, ապա նրանք բաժանվում են խմբերի և  սկսում են վարել 
  • Անհրաժեշտության դեպքում օգնում ենք սովորողներին

Արդյունքում՝

  • Սովորողը սկսում է ինքնուրույն հեծանիվ վարել
  • ավելի ճկուն և համարձակ է դառնում

Արդյունքները կհրապարակվեն իմ ուսումնական բլոգում։

Рубрика: Նախագծեր, Սեպտեմբեր

«Լողափնյա աշուն»

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի ճամբարականներ

Նպատակ՝ ճամբարականների լողալու, ջրային խաղերի հմտությունների զարգացում

Խնդիրներ՝

  • իրականացնել լող, լողուսուցում
  • ջրային խաղեր
  • էստաֆետներ

Ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 4-30

Рубрика: Նախագծեր, Վերապատրաստում

<>  նախագիծ

Անվանումը՝ <<Ձմերուկի տոն>>

Նախատեսվում է՝ 5տարեկանների խումբ

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Իրականացման տևողությունը՝ մեկ շաբաթյա

Խնդիրները՝ հաղթահարել կոկիկ և մաքուր ուտելու կարողությունը, ստեղծագործական երևակայության զարգացում,մտածելու կարողություն:

Նպատակը՝ նախագծի իրագործմամբ նպաստել ինքնուրույնության, համագործակցության,փոխօգնության,ստեղծագործության զարգացման,կարողանալ ձևավորել կոկիկություն

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝ սովորեցնել երեխաներին սիրով կատարել իրենց աշխատանքը, լինել համբերատար,սովորեցնել մաքրություն և կոկիկություն,ընթացքում լսել հրահանգները և ճիշտ կատարել:

Միջավայրը՝  դասասենյակ, բակ

Անհրաժեշտ գործիքներ՝ ձմերուկ, գուաշ, ֆորմաներ, գունավոր թղթեր և այլն:

Նախագծի իրականացման ընթացքը՝ երեխաները  խումբ են բերում մի քանի ձմերուկներ տարբեր չափերի: Ձմերուկները դրվում են կենտրոնում,իսկ երեխաները հավաքվում շուրջբոլորը: Նախ երեխաները ուսումնասիրում  են թե ինչ է դրված իրենց դիմաց, ինչպիսին է, ինչ տեսք ունի, հետո սկսում նկարագրել և ձմերուկի նման այլ առարկաներ թվել, հետո ձմերուկը օգտագործում  որպես գնդակ և փորձում խաղեր խաղալ, օռինակ՝ գլորել մեկը մյուսին և որևէ բան ասել,ավարտելուց հետո երեխաները գուաշի միջոցով ձմերուկին վերածում են մարդուկի և սկսում տեղում փոքրիկ բեմականացում բեմադրել, այս ամենը ավարտելուց հետո կտրում  ենք ձմերուկը ֆորմաներով ստանալով տարբեր առարկաներ և երեխաները սկսում են համտեսել և պատմել համային զգացողությունների մասին, իսկ վերջում փորձում ձմերուկի մասին հանելուկներ հորինել և կարող ենք նաև թղթից ձմերուկներ պատրաստել:

Նախագծի ամփոփում՝ երեխաների մոտ ձևավորել լեզվական, ստեղծագործական, մաթեմատիակական,բնագիտական,խաղային,խոհանոցային, տեխնոլոգիական հմտություններ:Նախագիծը իրականացվելու է խաղերի,քննարկումների,հարց ու պատասխանի ձևով: